Play Video
Նախկինները #7. Արևիկ Անափիոսյան | Միքայել Զոլյան

«Նախկինները» հաղորդաշարի շրջանակներում զրուցում են նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և 2018-2019 թվականներին Կրթության և գիտության, իսկ 2019-2020 թվականներին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը։

  • Ինչպե՞ս և ի՞նչ նպատակով տեղի ունեցավ ԿԳՄՍ նախարարության անվանափոխությունը և տրանսֆորմացիան;
  • Արդյո՞ք արդյունավետ էր այդ վերափոխումը, թե՞ մշակույթը, սպորտը ստորադասվեցին կրթությանը;
  • Պաշտոնի ստանձման մանրամասները․ արդյո՞ք համակարգի խնդիրների մասին պատկերացումները համապատասխանում էին իրականությանը;
  • Արդյո՞ք համակարգի ներսում գտնվելը փոխում է նախկին իշխանության մասին կարծիքը․ քաղաքական կամքի կարևորությունը;
  • Արդյո՞ք նախարարություններում որոշումները կայացվում են միանձնյա;
  • Ինչպե՞ս է անցնում փոխնախարարի օրը;
  • Արդյո՞ք հնարավոր է լիազորությունները պատվիրակել;
  • Պաշտոնավարման հաճելի և բարդ կողմերը;
  • Արդյո՞ք կրթությանն ու գիտությանը բավականաչափ հատկացումներ են արվում բյուջեից;
  • Արդյո՞ք կրթության ոլորտում անհրաժեշտ են մասնավոր ներդրումներ․ հանրակրթության և բարձրագույն կրթության միջև տարբերությունները;
  • Ինչպե՞ս է տեղի ունենում քաղաքացիների հետ շփումը․ արդյո՞ք որոշումների կայացման կոռուպցիոն համակարգին փոխարինող համակարգ է ձևավորվել;
  • Քաղված դասեր և խորհուրդներ ապագա պաշտոնյաներին։

Հաղորդաշարի նպատակն է հասկանալ պետական համակարգի աշխատանքի տրամաբանությունը, քաղաքականությունների մշակման գործընթացը և օժանդակել քաղաքացիական հասարակությանն առավել արդյունավետ ջատագովություն իրականացնելու գործում։

Սույն հոլովակը ստեղծվել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նյութի բովանդակությունը միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն ու Բուն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։

Դիտեք նաև՝

Search