Աննա Մինասյանի «Բարեփոխումների օրակարգեր» փոդքասթը նվիրված է հայաստանյան և վրաստանյան ինստիտուցիոնալ ոլորտներում բարեփոխումների ընթացքի վերլուծությանը ու փորձագետների միջև փորձի փոխանակմանը: Փոդքասթի հյուրերն են տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնող մասնագետներ՝ Հայաստանից և Վրաստանից՝ հեռակապով:
Փոդքասթի յոթերորդ էպիզոդը նվիրված է գյուղատնտեսական բարեփոխումներին: Հաղորդման հյուրերն են Անահիտ Նավասարդյանը՝ Հայաստանից և Դավիթ Լոսաբերիձեն՝ Վրաստանից:
Հաղորդաշարը պատրաստվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության օժանդակությամբ: