Աննա Մինասյանի «Բարեփոխումների օրակարգեր» փոդքասթը նվիրված է հայաստանյան և վրաստանյան ինստիտուցիոնալ ոլորտներում բարեփոխումների ընթացքի վերլուծությանը ու փորձագետների միջև փորձի փոխանակմանը: Փոդքասթի հյուրերն են տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնող մասնագետներ՝ Հայաստանից և Վրաստանից՝ հեռակապով:
Փոդքասթի տասնհինգերորդ էպիզոդը նվիրված է գյուղատնտեսական բարեփոխումներին: Հաղորդման հյուրերն են Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության միջազգային կապերի և եվրոպական ինտեգրման բաժնի ղեկավար Լաշա Ինաուրին և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը:
Հաղորդաշարը պատրաստվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության օժանդակությամբ: