Play Video

Իշխանությունը համարվում է օրինական, երբ այն ձևավորվում է օրենքների պահանջների ու պրոցեդուրաների պահպանմամբ, իսկ լեգիտիմությունն ավելի խորքային հասկացություն է: Լեգիտիմ են այն իշխանությունները, որոնք հիմնված են որևէ գաղափարի վրա, որը հանրությունը ճանաչում և ընդունում է: Հանրային լեգիտիմությունը կարելի է անվանել նաև «իշխանություն ունենալու իրավունք», որը հանրությունը տալիս է կառավարությանը։ Ելույթում փորձ է արվում դիտարկել, թե 1988-ից սկսած ինչպիսի գաղափարներ են եղել, որոնք լեգիտիմացրել են այդ տարիների իշխանություններին և որ փուլերում են իշխանությունները կորցրել իրենց լեգիտիմությունը, որը հանգեցրեց զանգվածային բողոքների։
Թեման արդիական է հասկանալ համար, թե ինչու ընդամենը մեկ տարի առաջ, հանրային անտարբերության պայմաններում, Հանրապետական կուսակցությունը կարողացավ խորհրդարանում մեծամասնություն կազմել և կարճ ժամանակ անց զանգվածային բողոքների արդյունքում փլուզվեց ։ Կարևոր է քննարկել, թե ինչ հանրային սպասելիքներ կան այսօրվա քաղաքական դերակատարներից։ Արդյո՞ք այդ սպասելիքները հանրային տիրույթում ձևակերպված են, թե՞ մեզ նորից տարերային զարգացումներ և քաղաքական անկայություններ են սպասում մինչև չձևակերպվի «հանրային լեգիտիմության» նոր բանաձևը։
Ելույթում կներկայացվեն տարբեր սոցիալական շերտերի և քաղաքական խմբավորումների պատկերացումները ըստ քաղաքական դիսկուրսի մշտադիտարկման արդյունքների:

Անգլերեն տարբերակը՝

Դիտեք նաև՝

Search