Play Video

Երբ 1990թ. Հայաստանում ընդունվեց անկախության հռչակագիրը՝ հիմք դնելով անկախ պետականության կերտման սկիզբը, հռչակագրում գրված էր, որ մենք մեր դարավոր իղձերն ենք ուզում իրականացնել: Այսինքն դարերով, ըստ էության՝ 13-րդ դարից՝ Անիի կործանումից հետո, անընդհատ ժողովրդի մեջ կար նման գաղափար, ամեն դեպքում այսօր այդպես է ընկալվում, որ հարյուրավոր տարի անց մենք հռչակում ենք այսպիսի մի պետության սկիզբ: Եթե վերցնեք ուրիշ պետության օրինակ, կտեսնենք, որ մարդիկ այնտեղ ուրիշ դրդապատճառներ ունեին: Հետաքրքիր է, օրինակ, Միացյալ Նահանգների խնդիրը, իրենց հռչակագրում կարդում ենք, որ մարդիկ եղել են բրիտանական գաղութ, և այդ տարածքում ապրողները դիմում են իրար, դիմում են տարածքի նախկին գաղութատերերին, որի զորքերը քշել են, և դիմում են մարդկությանը, որ մենք դարեր ի վեր ապրել են այստեղ և ստիպված ենք ստեղծել մեր պետությունը այս և այս հիմքերի վրա, որովհետև բրիտանական թագավորի կամ թագուհու զորքերը այսքան ժամանակ մեզ արգելում էին՝ թույլ չտալով այս տարածքում հաստատել օրենք ու արդարադատություն: Ահա սա էր խնդիրը. ստեղծում են պետականություն, որովհետև կարիք ունեն օրենքի և արդարադատության և ոչ թե իղձեր են իրականացնում և այլն:

 Հայաստանի քաղաքացիները զինակոչվում էին Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքում ծառայելու համար: Կարծես՝ ինչ էր եղել, մի բանակ է, մի թշնամի, բայց երբ դատական պրոցեսներ սկսվեցին, Հայաստանի քաղաքացի զինվորն, օրինակ, հանցագործություն է կատարել այնտեղ և պետք է դատվի: Երբ դատի խնդիրները դրվել են, առաջին անգամ մարդիկ հասկացել են՝ ինչ է նշանակում իրավական կատակ պետության հետ, որովհետև դեպքեր են եղել, երբ հանցագործություն կատարողն ու վերջինիս բարեկամները չեն ճանաչել դատարանի որոշումը՝ ասելով դուք Հայաստան չեք, մենք չենք ենթարկվի, ահա այդ ժամանակ, 2000-ականներն էին, մարդիկ հասկացան, որ դատական համակարգը գոնե պետք է ամբողջությամբ օրենքի վրա դնել, և այդ ժամանակ ստեղծվեց Սյունիքի միացյալ դատախազությունը, որ եթե Արցախի տարածքում կատարվի հանցագործություն Հայաստանի քաղաքացու կողմից, Հայաստանի օրենքներով դատվի, և վճիռը ճանաչվի:

Դիտեք նաև՝

Search