Play Video
Նախկինները #2. Համազասպ Դանիելյան | Միքայել Զոլյան

«Նախկինները» հաղորդաշարի շրջանակներում զրուցում են նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և Աժ 7-րդ գումարման պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

  • Պաշտոնի ստանձման մանրամասները
  • Գործունեության հիմնական ոլորտները՝ Ընտրական օրենսգիրք և «Կուսակցությունների մասին» օրենք
  • Պատգամավորների երկու հիմնական տեսակները` պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ և հասարակության պատվիրակներ
  • Ինչպես է հասարակության կողմից ընկալվում քաղաքական գործչի խոսքը
  • Արդյո՞ք քաղաքագետ լինելը առավելություն էր
  • Արդյո՞ք խմբակցության քննարկումները պետք է ավելի հանրային լինեն
  • Օրենսդիրի և գործադիրի հարաբերակցությունը 7-րդ գումարման խորհրդարանի դեպքում
  • Օրենսդրական գործընթացը. որքա՞ն ժամանակ և ռեսուրս է պահանջվում մինչև նախագիծը դառնում է օրենք
  • Քաղաքացիների կողմից օրենսդրական նախաձեռությամբ հանդես գալու հնարավորությունը
  • Բարեփոխումներ հենց խորհրդարանի ներսում. աշխատանք բոլոր խմբակցությունների հետ
  • Ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացը. անցում պարզ համամասնական ընտրակարգին
  • Օրենքի ընդունման հարցում մյուս ինստիտուտների դերը` Նախագահ, Սահմանադրական դատարան և այլն
  • Քաղված դասեր

Հաղորդաշարի նպատակն է հասկանալ պետական համակարգի աշխատանքի տրամաբանությունը, քաղաքականությունների մշակման գործընթացը և օժանդակել քաղաքացիական հասարակությանն առավել արդյունավետ ջատագովություն իրականացնելու գործում։

Սույն հոլովակը ստեղծվել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նյութի բովանդակությունը միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն ու Բուն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։

Դիտեք նաև՝

Search