Play Video
[Գլոկալ] ՄԱԿ. քաղաքականություն | Կոլյա Հովհաննիսյան

1992 թվականի մարտի երկուսին Հայաստանն անդամակցեց ՄԱԿ-ին՝ ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված համամարդկային արժեքները և մարդու իրավունքների և ժողովրդավարության սկզբունքները որպես իր պետական գաղափարախոսության անբաժանելի մաս: Այդ ժամանակից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ստորագրել և վավերացրել է մի շարք պայմանագրեր, և Հայաստանի թե՛ կառավարությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունն ակտիվորեն մասնակցում են այս միջազգային կազմակերպության աշխատանքներին, համագործակցում են տարբեր գործակալությունների, կազմակերպության տարբեր օղակների հետ: 

Կարևոր է նշել, որ միջազգային կազմակերպություններն առհասարակ և ՄԱԿ-ը մասնավորապես ստեղծում են գաղափարներ, արտադրում են քաղաքականություններ: ՄԱԿ-ն իր առջև նպատակ է դրել ապահովել զարգացում: Այս նպատակը շատ կարևոր է նաև մեր քաղաքացիական հասարակության ու քաղաքացիների համար, քանի որ այն ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք անջատ չենք այս միջազգային կազմակերպությունից ու աշխարհում տեղի ունեցող տարբեր գործընթացներից: 

ՄԱԿ-ը Հայաստանում իր տարբեր գործակալությունների միջոցով բազմաթիվ ծրագրեր է իրականացնում: Այսինքն, ՄԱԿ-ի մասին խոսելիս պետք է պատկերացնել ոչ միայն ամենաբարձր, կենտրոնաձիգ մակարդակում զարգացման ապահովումը կամ քաղաքականության ստեղծումն ամբողջ աշխարհի համար, այլ նաև այն, թե կոնկրետ ինչ են անում ՄԱԿ-ի գործակալությունները տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: 

Օրինակ, ՄԱԿ-ը Հայաստանում ապահովում է գյուղատնտեսության զարգացմանը, փախստականների ապաստան հայցող անձանց հումանիտար օգնության տրամադրմանը, գենդերային հավասարությանն ուղղված ծրագրերի իրականացումը: Ի դեպ, այս ծրագրերն իրականացվում են թե՛ ՀՀ կառավարության, թե՛ քաղաքացիական հասարակության աջակցությամբ ու ներգրավվածությամբ: ՀՀ կառավարությունը տարեկան անդամավճար է վճարում՝ ՄԱԿ-ին անդամակցելու համար: Այսպես, 2019 թվականին ՀՀ բյուջեից ՄԱԿ-ի բյուջեին է փոխանցվել մոտ 195 հազար դոլար անդամավճար:

Դիտեք նաև՝

Search