Play Video
[Գլոկալ] Մեծ Բրիտանիա. քաղաքականություն | Սոս Ավետիսյան

12-13-րդ դարերում Մեծ Բրիտանիայում ձևավորվեց պառլամենտ, որը 14-րդ դարից արդեն դառնում էր շատ կայուն համակարգ։ Բոլոր արքաները փորձում էին ոչնչացնել պառլամենտը, իսկ պառլամենտն իր հերթին փորձում էր զսպել արքաներին։ 1640 թվականին Կրոմվելի ղեկավարությամբ տեղի ունեցավ Անգլիական հեղափոխությունը, իսկ 1649-ին գլխատեցին Չարլզ I-ին։ Հենց այս ապստամբության տրամաբանության մեջ առաջացան երկու հիմնական կուսակցությունները կամ կուսակցության պատկերացումները՝ Ուիգեր (ներկայացնում էին լայն բուրժուազիային) և Թորիներ (ռոյալիստներ, որոնք կողմ էին միապետությանը և օժանդակում էին արքային), որոնք միշտ մրցակցում էին ազդեցության համար։

Այս պատմական ժամանակահատվածում մեծ էր նաև կրոնի ազդեցությունը Մեծ Բրիտանիայի քաղաքական համակարգի ձևավորման վրա․ կար պրոտեստանտիզմ` Անգլիկան եկեղեցի, կաթոլիցիզմ, և բոլորը տարբեր դաշնակիցներ ունեին։  

Մեծ Բրիտանիան ունի աշխարհում ամենահին պառլամենտական համակարգերից մեկը․ այն երկպալատ է՝ ունի House of Commons (Ստորին պալատ) և House of Lords (Լորդերի պալատ), որում մինչև 20-րդ դարի կեսերը լորդերը կոչում էին ստանում թագուհուց։ Բացի լորդերից պառլամենտում եղել են և կան եպիսկոպոսներ, այսինքն, ի տարբերություն, օրինակ, Ֆրանսիայի, աշխարհիկությունն ու կրոնը չեն տարանջատվել, այլ միահյուսվել են՝ միաժամանակ տալով բոլորին կրոնի, խղճի ու հավատամքի ազատություն։ 

20-րդ դարի սկզբին Ուգերի և Թորիների կուսակցությունները փոփոխությունների են ենթարկվել․ Ուիգերը ձևավորել են Լիբերալ կուսակցությունը, իսկ Թորիները՝ Պահպանողական կուսակցությունը։ Այս երկու հիմնական ուժերը ձևավորեցին 20-21-րդ դարերի Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը։   

2014 թվականին՝ Եվրոպական պառլամենտի ընտրությունների ժամանակ, նրանք, ովքեր դեմ էին Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունում լինելուն, հավաքեցին ձայների մեծամասնությունը, իսկ լեյբորիստներն ու պահպանողականները հայտնվեցին երկրորդ ու երրորդ տեղերում։ 2016 թվականին պահպանողականները պարտություն կրեցին ռեֆերենդումում, և Մեծ Բրիտանիան որոշեց դուրս գալ ԵՄ-ից։

Դիտեք նաև՝

Search