Play Video
[Գլոկալ] ՀԱՊԿ. քաղաքականություն | Նարեկ Գալստյան

ՀԱՊԿ-ի վերաբերյալ ելակետային հարցադրումն այն է, թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում որպես կազմակերպություն։ ՀԱՊԿ-ը, որպես միջազգային կազմակերպություն, ունի որոշակի պրոֆիլ․ այն ռազմաքաղաքական կազմակերպություն է, որին անդամակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանի Հանրապետությունը։

Կազմակերպության գործունեությունը հիմնված է փոխադարձ պաշտպանության պարտավորության վրա, այսինքն, պայմանագրում սահմանված է, որ դաշնակիցներից որևէ մեկի վրա հարձակումը ենթադրում է հարձակում բոլոր դաշնակիցների վրա, և անդամ երկրները, համապատասխանաբար, պարտավոր են արձագանքել հարձակմանը։ 

Եվս մի կարևոր հարց է փոխադարձ պաշտպանության մեխանիզմի ակտիվացումը․ պայմանագրերում, որպես կանոն, հստակեցվում է դրա ընթացակարգը, իսկ դա թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ՀԱՊԿ-ի դեպքում նույնն է՝ հարձակման ենթարկված պետությունը պետք է դիմի կազմակերպությանը և ակտիվացնի հոդվածում համապատասխան դրույթը (փոխադարձ պաշտպանության մասին)։ Այնուհետև ձևավորվում է հրատապ խորհուրդ, կանչվում նիստ, որի ընթացքում որոշում են՝ արդյոք եղել է ագրեսիա դաշնակցի նկատմամբ և ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն նման իրավիճակում։

Ինչպես ցանկացած ռազմաքաղաքական կազմակերպություն, այնպես էլ ՀԱՊԿ-ը, կրում է իր տարածաշրջանի յուրահատուկությունների կնիքը։ Մասնավորապես, լինելով հետխորհրդային անվտանգության տարածքի բաղադրիչ՝ այն պարունակում է այդ տարածության յուրահատկությունները։ Պետք է նշել, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի Դաշնության շուրջ ձևավորված, նրա ղեկավարությամբ հիմնված և նրա գերակայությամբ զարգացող հավաքական պաշտպանության համակարգ է, հետևաբար այստեղ բոլոր պրոցեսների վրա ակնհայտ է այդ մեծ տերության ազդեցությունը։

Դիտեք նաև՝

Search