Play Video
Ինչո՞ւ են կեղծվում ընտրությունները. Ստեփան Դանիելյան և Մանվել Սարգսյան

***

Եթե մարդկանց որևէ խումբ ազգային և պետական սեփականություն է յուրացնում, այդ արարքը օրինականացնելու միակ ճանապարհը պետական իշխանությունը բռնագրավելն է: Դա միայն երկու քայլով է հնարավոր. ոչնչացնել արդարադատության և ընտրությունների ինստիտուտները և արտաքին հովանավոր գտնել՝ գաղութացնելով երկիրը:

***

Ի՞նչ է նշանակում «կեղծված ընտրություններ»:

Հայաստանում իշխանությունները ձևավորվում են ընտրությունների ընթացքում. մրցակցությունը, սակայն, տեղի է ունենում ոչ թե առավել քանակի քվեարկողներ ներգրավելու, այլ կեղծիքների առավել քանակի համար: Կեղծիքների քանակից կախված է տարբեր անձնանց որոշակի քաղաքական դիրքեր ստանալու գրավականը. բավական քանակի ձայն բերելու դեպքում այդ անձը որոշակի սեփականություն է ստանում, իսկ իրեն ոչ բավարար «դրսևորելու» դեպքում՝ կորցնում այն: Այդպիսի կեղծված ընտրությունների միջոցով է ձևավորվում իշխանությունը, և դրանք, իրոք, «մրցակցային» ընտրություններ են:

Հարց է առաջանում՝ ի՞նչ է կատարվում, եթե չես մասնակցում ընտրություններին: Ինչպե՞ս է ձևավորվելու իշխող խավը, եթե առանձին «միավորները» դուրս գան համակարգից, քանդվի մրցակցությունը: Եթե այդ խավը չունենա «վերարտադրվելու» հնարավորություն:
Հասարակությունը պիտի հետևողականորեն մերժի և հանրային քննարկման դնի այդպիսի «սեփականության իրավունքի» վրա հիմնված ընտրությունների լեգիտիմությունը:

Դիտեք նաև՝

Search