???? Ի՞նչ բարեփոխումներ են անհրաժեշտ ՀՀ զինված ուժերում:
???? Արդյո՞ք Հայաստանի գեներալական կազմում կան լավ մասնագետներ:
???? Մասնավոր ռազմական ընկերությունների ներգրավումը կարո՞ղ է կարճաժամկետ լուծում լինել:
???? Արդյո՞ք պետք է չեղարկել վարձկանությունը քրեականացնող օրենքը:
???? Բանակում ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են պետք:
Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը, ռազմական հարցերով փորձագետ, APRI Armenia գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը: