Play Video

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման թեման Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն են, այժմ տեղի ունեցող փոփոխությունները, Հայաստանում հետգաղութային խոսույթը, Ռուսաստանի շահերը «Զանգեզուրյան միջանցքի» հարցում, այն հարցը, թե արդյոք գոյություն ունի ընդհանուր անվտանգային ճարտարապետություն, և թե արդյոք հայ-ռուսական հարաբերությունները զուտ երկկողմ հարաբերություններ են։

Հաղորդման հյուրերն են Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Դիտեք նաև՝

Search