Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի տասներկուերորդ թողարկման թեման հակահետախուզությունն է, հատուկ ծառայությունների ձևավորումն ու աշխատանքը, այն հարցը, թե արդյոք դրանց հիմնական գործառույթը պատժիչ է, թե կանխարգելիչ, հակահետախուզության դերը «մշտական» բարեկամ և թշնամի պետություննների հարաբերություններում, ինչպես նաև պրոպագանդայի և տեղեկատվական տեխնոլոգիաների կարգավորման հարցում:
Հաղորդման հյուրերն են «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և քաղաքագետ Սարո Սարոյանը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը: