Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին զրուցում են Աննա Մինասյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
- ՀՀ ակնկալիքները սփյուռքից. միայն ֆինանսական ներհոսք և բարեգործությու՞ն, թե՞ այլ տիպի ներգրավվածություն;
- Ի՞նչ առավելություններ ու ռեսուրսներ ունի սփյուռքը;
- Սփյուռքի ակնկալիքները Հայաստանից. միայն հերոսներ և հաջողության պատմություննե՞ր, թե՞ ավելի զգալի ներգրավվածություն ներպետական գործընթացներին;
- Արդյո՞ք մշակվել է սփյուռքի քաղաքականություն, և արդյո՞ք այն թիրախավորում է սփյուռքի տարբեր հատվածներին` ելնելով կոնկրետ իրենց առանձնահատկություններից;
- Ներգա՞ղթ, թե՞ ներառում. ցանկանում ենք ժողովրդագրական խնդի՞ր լուծել, թե՞ մարդկային կապիտալի օգտագործումը զարգացնել;
- Արդյո՞ք կա վերջին տարիների հայրենադարձության վիճակագրություն;
- Հայաստանի ապագայի հետ կապված ի՞նչ տրամադրություններ են տիրում սփյուռքի տարբեր շերտերում;
- Վերջին երկու-երեք տարվա ընթացքում սփյուռքահայերի ներգրավմամբ իրականացված հաջողված ծրագրեր:
Ծրագիրն իրականացվում է «:Բուն» հիմնադրամի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության՝ Սիդայի աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը։ Հաղորդման ընթացքում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել Սիդայի տեսակետների հետ։