Տեղական ինքնակառավարման բարեփոխումների մասին զրուցում են Աննա Մինասյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
- 2015-2021 թվականներին իրականացված վարչատարածքային բարեփոխումների գործընթացը. 930 համայնքից անցում 79 համայնքի;
- Խոշորացումը հասարակության մեջ ընկալվում է որպես համայնքի ինքնության կորուստ կամ նույնիսկ բնակավայրի լինել/չլինելու հարց. արդյո՞ք կա նման խնդիր;
- Ինչու՞ էր անհրաժեշտ խոշորացումը. արդյո՞ք փոքր համայնքներում իրապես իրականացվում էր տեղական ինքնակառավարում;
- Ո՞րն է միավորված համայնքների առավելությունը;
- Խոշորացման գործընթացում արդյո՞ք կար քաղաքական նպատակահարմարություն. համամասնական ընտրակարգին անցման դերը;
- Կառավարման ապակենտրոնացում` համայնքը որպես գործընկեր. արդյո՞ք խոշորացված համայնքներն ի վիճակի են ստանձնել նոր փոխանցվող լիազորությունները;
- Ինչպե՞ս է գեներացվելու լրացուցիչ լիազորությունների ֆինանսավորումը. ծախսերի վերաբաշխում;
- Արդյո՞ք արդեն արդյունքներ են գրանցվել:
Ծրագիրն իրականացվում է «:Բուն» հիմնադրամի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության՝ Սիդայի աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը։ Հաղորդման ընթացքում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել Սիդայի տեսակետների հետ։