Միգրացիայի մասին զրուցում են Աննա Մինասյանը և Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
- Ի՞նչ է միգրացիան և արդյո՞ք հավասարազոր է արտագաղթին. միգրացիա, էմիգրացիա, իմիգրացիա;
- Ինչի՞ հիման վրա են ձևավորվում հանրային պատկերացումները. ի՞նչն է խնդրահարույց «Այս տարի հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանը անվերադարձ լքել է x քանակի մարդ» վերնագրում;
- Արդյո՞ք թերի են միգրացիոն շարժը ցույց տվող վիճակագրական տվյալները. սահմանահատումների ցուցիչ և միգրացիայի մնացորդ;
- Հայաստանից ելքերի ցուցանիշում ի՞նչ տեղ է գրավում դեպի Ռուսաստանի Դաշնություն ուղղությունը, և որքա՞ն մեծ է աշխատանքային միգրանտների թիվը;
- Ինչու՞ են որոշ մարդիկ Հայաստանից գնում, և ինչու՞ են ոմանք գալիս Հայաստան. վանող և ձգող գործոններ;
- Ո՞րն է պետության դերը, ինչպե՞ս կարող է ազդել վանող և ձգող գործոնների վրա, և արդյո՞ք հնարավոր է զսպել արտագաղթը;
- Արդյո՞ք Կառավարությունն ունի միգրացիային վերաբերող ռազմավարություն;
- Միգրացիայի պետական կառավարման հայեցակարգը. քաղաքականության չորս հիմնական ուղղությունները` ինտեգրում, հայրենադարձություն, ճգնաժամային իրավիճակներում միգրացիոն ռիսկերի կառավարում, միգրացիոն կարգավորումներ;
- Ինչպե՞ս է տեղի ունենում քաղաքականության մշակումը, արդյո՞ք ներառական գործընթաց է, և ի՞նչ կփոխվի ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո;
- Արդյո՞ք կան արտերկրում գտնվող միգրանտների աջակցության գործիքներ;
- Ի՞նչ է նախատեսվում անել միգրացիոն վիճակագրության բարելավման ուղղությամբ. թվայնացման կարևորությունը;
- Մեդիայի հետ հաղորդակցություն. իրազեկման աշխատանքներ և թվերի լուսաբանման հմտությունների զարգացում:
Ծրագիրն իրականացվում է «:Բուն» հիմնադրամի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ րտահայտված տեսակետները/բովանդակությունը կարող են չհամընկնել Շվեդիայի կառավարության տեսակետների հետ։ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։