Փոքր պետությունների անվտանգային մարտահրավերների մասին զրուցում են Աննա Գևորգյանը և քաղաքագետ Նարեկ Գալստյանը։
- Որպես փոքր պետություն՝ Հայաստանն ի՞նչ անվտանգային հնարավորություններ կարող էր կամ կարող է ունենալ;
- Անվտանգային համալիրը, կառուցվածքային ռեսուրսները և կառավարող էլիտայի պատկերացումները;
- Ի՞նչ դեր ունի ծովային ելք չունենալու հանգամանքը;
- Արտաքին առևտրի յուրահատկությունները և առևտրային գործընկերների հետ հարաբերությունները;
- Արդյո՞ք Հայաստանը «թունավոր խեցգետին» դառնալու ներուժ ունի․ Սինգապուրի և Իսրայելի օրինակը;
- Արդյո՞ք Հայաստանի դաշնակցային հարաբերությունները խոչընդոտում են նոր ռազմավարությունների որդեգրմանը;
- ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն պետք է դիտարկել «Մենք պատրա՞ստ ենք վերանայել Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերությունները» հարցի շրջանակում;
- Բողոքի դիվանագիտությունը կարո՞ղ է Հայաստանին օգնել արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու հարցում։