Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մասին զրուցում են Աննա Գևորգյանը և միջազգայնագետ Ալեն Շադունցը:
- Գաղափարախոսություն, թե՞ պրագմատիզմ. Իրանի արտաքին քաղաքականության շուրջ այս բանավեճից անդին;
- Իրանի երեք նախագահների արտաքին քաղաքական մոտեցումները. Աքբար Հաշեմի Ռաֆսանջանի շրջանը;
- Մերժել միջազգային կարգը, բայց փորձել այդ միջազգային կարգում մանևրել. Իրանի արտաքին քաղաքականության երկակիությունը;
- Տարածաշրջանում կոնֆլիկտների վերաբերյալ դիրքորոշումը. զգուշավոր և պասիվ միջնորդ;
- Ադրբեջանում 1990-ականների պրոիրանական և պրոիսլամական ցույցերը և Իրանի արձագանքը;
- Մոհամադ Խաթամի. «քաղաքակրթությունների երկխոսություն» սկզբունքը և դրա ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա;
- Մահմուդ Ահմադինեժադ. կոշտ, կոնֆրոնտացիոն քաղաքականություն` արդարության համար պայքարի դրոշի ներքո;
- Իրանի դիրքորոշումը Աբխազիայի և Օսեթիայի կոնֆլիկտի և Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ` արևմուտքին դիմադրության համատեքստում;
- Արդյո՞ք իրատեսական են Իրանի` Հարավային Կովկասում ակտիվ դերակատար լինելու մասին ներկայիս հայտարարությունները;
- Արդյո՞ք Իրանը պատրաստ է նաև ռազմական մասնակցություն ունենալ: