Պատմության և փիլիսոփայության շուրջ զրուցում են Աննա Գևորգյանը և փիլիսոփայության դոկտոր, դիվանագետ Աշոտ Ոսկանյանը:
- Ինչպե՞ս են պատմության մեր ընկալումներն ազդում արտաքին քաղաքականության մեր պատկերացումների վրա;
- Ի՞նչ ենք քաղում պատմության դասերի ժամանակ, ինչու՞ ենք նախընտրում լռել որոշ դրվագների մասին;
- Արդյո՞ք պատմության շուրջ քննադատական քննարկումներ ընթանում են հայ հասարակության մեջ;
- Ոչ միայն անցյալը, այլև ներկան հաճախ մեկնաբանում ենք կարծրացած դիրքերից․ հնարավորություն կա՞ այս պատնեշները հաղթահարելու;
- Արդյո՞ք հաղթահարել ենք համրությունը և այժմ առերեսվում ենք լռելու հրամայականի հետ;
- Հանրայնությունը թվային աշխարհում. ընթերցողների հանրությունը վերածվում է գրողների հանրության;
- Արդյո՞ք հնարավոր է կանխագուշակումներ անել նման քաոսային ժամանակաշրջանում;
- Արդյո՞ք սխալ քարտեզ ունենալն ավելի լավ է, քան ընդհանրապես որևէ քարտեզ չունենալը;
- Քննադատել, բայց ոչ մերժել սեփական պատմությունը․ կախվածությունն անցած ճանապարհից;
- Ներքին ու արտաքին քաղաքականության հեղհեղուկ սահմանը: