Play Video
Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն. Աննա Գևորգյան | Արեգ Քոչինյան

Ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի և հնարավոր ապագա սցենարների մասին զրուցում են Աննա Գևորգյանը և ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը:

  • Հայաստանի հանրապետությունը շարունակու՞մ է լինել Արցախի անվտանգության երաշխավորը;
  • Արդյո՞ք ասելը, որ Արցախի անվտանգության հետ ՀՀ-ն կապ չունի, չի ազատում ներկա իշխանություններին երկարաժամկետ լուծումներ փնտրելու պարտավորությունից;
  • Արդյո՞ք ներկա ստատուս քվոյով Հայաստանն այլևս չի հանդիսանում արցախյան հարցի կարգավորման կողմ;
  • Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն ու առավելապաշտական սկզբունքները;
  • Արդյո՞ք արևմտյան գործընկերներն առաջարկում են արցախահայության ֆիզիկական անվտանգության և մշակութային ինքնության պահպանման որևէ պլան;
  • Արդյո՞ք համակեցությունը հնարավոր է, և արդյո՞ք Արդբեջանը պատրաստ է դրան;
  • ՀՀ-ն Արցախում մարդկանց ֆիզիկական անվտանգության համար պատասխանատվություն կրու՞մ է;
  • Իրականության, փաստերի հետ չառերեսվելն ու սցենարների բացակայությունը;
  • Հայկական քաղաքական մտքում ռեֆլեքսիայի իսպառ բացակայություն և բոլոր հնարավոր դերակատարներին մեղադրելու տենդենց;
  • 30 տարի անց նոր եկել ենք եզրահանգման, որ Արցախի հարցում մենք դաշնակիցներ չունենք:

Դիտեք նաև՝

Search