Play Video

Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին զրուցում են Աննա Գևորգյանը և քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

  • Արդյո՞ք Հայաստանում կա ընկալում, որ նախկին խորհրդային պետությունների և հատկապես Ռուսաստանի Դաշնության ներքին և արտաքին քաղաքականությունը ուսումնասիրելու կարիք չկա;
  • Ռուսաստանը՝ կամ կայսրություն, կամ ժողովրդավարական պետություն․ այս գաղափարով հնարավո՞ր է բացատրել Ռուսաստանի արտաքին քաղաքականության էվոլյուցիան;
  • Գորբաչով․ սառը պատերազմի ավարտ և արևմտյան ժողովրդավարական համակարգի մեջ ինտեգրման փորձ․ արդյո՞ք ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ն հավասար դիրքերում էին;
  • Ելցին․ ՆԱՏՕ և ԵՄ ինտեգրվելու քաղաքականություն, այնուհետև՝ արևմուտքի նկատմամբ իդեալիստական մոտեցման թուլացում և պետական, ազգային շահերի պաշտպանության կարևորում․ արդյո՞ք կար ՆԱՏՕ-ի ընդլայնումը բացառող պայմանավորվածություն;
  • Պուտինի նախագահության առաջին տարիները․ Ռուսաստանի և արևմուտքի միջև մեղրամիսի շրջան;
  • Արևմուտքից հիասթափություն և վերադարձ երկբևեռությանը․ Մյունխենյան ելույթ;
  • Որքանո՞վ է Ռուսաստանի համար կարևոր մեծ տերություն համարվելը․ արդյո՞ք հասարակությունն արտաքին քաղաքականությունն ավելի է կարևորում, քան ներքինը;
  • Ռուս-վրացական պատերազմ․ առաջին քայլերը՝ ի պատասխան Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ անդամակցության հնարավորությանը;
  • Մեդվեդև․ արդյո՞ք կար արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման հնարավորություն, և ի՞նչը փոխվեց Լիբիայում իրադարձությունների և արաբական գարնան արդյունքում;
  • Ուկրաինայի ճգնաժամ․ Եվրասիական միությունը՝ որպես ժամանակակից Ռուսական կայսրության կառուցման փորձ, և ի՞նչ դեր պետք է դրանում ունենար Ուկրաինան;
  • Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը թեքվում է դեպի արևելք․ ռուս-չինական հարաբերություններ;
  • Հայ-ռուսական հարաբերությունները Ռուսաստան-արևմուտք դիմակայության և հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում։

Այս հաղորդաշարը պատրաստվել է Դեմոկրատիայի Ազգային Հիմնադրամի (ՆԵԴ) օժանդակությամբ։ Սույն նախագծի ընթացքում հնչած տեսակետները և դիրքորոշումները արտահայտում են մասնակիցների կարծիքը և կարող են չհամընկնել ՆԵԴ-ի և հեռարձակողի տեսակետների հետ։

Դիտեք նաև՝

Search