Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին զրուցում են Աննա Գևորգյանը և քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
- Արդյո՞ք Հայաստանում կա ընկալում, որ նախկին խորհրդային պետությունների և հատկապես Ռուսաստանի Դաշնության ներքին և արտաքին քաղաքականությունը ուսումնասիրելու կարիք չկա;
- Ռուսաստանը՝ կամ կայսրություն, կամ ժողովրդավարական պետություն․ այս գաղափարով հնարավո՞ր է բացատրել Ռուսաստանի արտաքին քաղաքականության էվոլյուցիան;
- Գորբաչով․ սառը պատերազմի ավարտ և արևմտյան ժողովրդավարական համակարգի մեջ ինտեգրման փորձ․ արդյո՞ք ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ն հավասար դիրքերում էին;
- Ելցին․ ՆԱՏՕ և ԵՄ ինտեգրվելու քաղաքականություն, այնուհետև՝ արևմուտքի նկատմամբ իդեալիստական մոտեցման թուլացում և պետական, ազգային շահերի պաշտպանության կարևորում․ արդյո՞ք կար ՆԱՏՕ-ի ընդլայնումը բացառող պայմանավորվածություն;
- Պուտինի նախագահության առաջին տարիները․ Ռուսաստանի և արևմուտքի միջև մեղրամիսի շրջան;
- Արևմուտքից հիասթափություն և վերադարձ երկբևեռությանը․ Մյունխենյան ելույթ;
- Որքանո՞վ է Ռուսաստանի համար կարևոր մեծ տերություն համարվելը․ արդյո՞ք հասարակությունն արտաքին քաղաքականությունն ավելի է կարևորում, քան ներքինը;
- Ռուս-վրացական պատերազմ․ առաջին քայլերը՝ ի պատասխան Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ անդամակցության հնարավորությանը;
- Մեդվեդև․ արդյո՞ք կար արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման հնարավորություն, և ի՞նչը փոխվեց Լիբիայում իրադարձությունների և արաբական գարնան արդյունքում;
- Ուկրաինայի ճգնաժամ․ Եվրասիական միությունը՝ որպես ժամանակակից Ռուսական կայսրության կառուցման փորձ, և ի՞նչ դեր պետք է դրանում ունենար Ուկրաինան;
- Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը թեքվում է դեպի արևելք․ ռուս-չինական հարաբերություններ;
- Հայ-ռուսական հարաբերությունները Ռուսաստան-արևմուտք դիմակայության և հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում։
Այս հաղորդաշարը պատրաստվել է Դեմոկրատիայի Ազգային Հիմնադրամի (ՆԵԴ) օժանդակությամբ։ Սույն նախագծի ընթացքում հնչած տեսակետները և դիրքորոշումները արտահայտում են մասնակիցների կարծիքը և կարող են չհամընկնել ՆԵԴ-ի և հեռարձակողի տեսակետների հետ։