Play Video
Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Աննա Գևորգյան | Նարեկ Սուքիասյան

Ներռուսաստանյան քաղաքականության տրամաբանության տեսանկյունից Ուկրաինայում ճգնաժամի և Հայաստանի արտաքին քաղաքականության մասին զրուցում են Աննա Գևորգյանը և քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը։

  • Ինչպե՞ս էր հնարավոր Ռուսաստանի՝ այսպիսի ռիսկային քայլի դիմելը՝ հաշվի առնելով այն փաստը, որ երկրում կա կենտրոնաձիգ իշխանությունը պահպանելու խնդիր;
  • Չափազանցված պատկերացումներ Ռուսաստանի չափի, տարբեր վարչական սուբյեկտների անկախ գործունեության հետ կապված ռիսկերի, ռազմավարական պլանավորման խորության մասին;
  • Արդյո՞ք Ռուսաստանում բոլոր ոլորտներում մեկ անձ է կայացնում որոշումները, թե՞ կան որոշակի անկախություն պահպանող ոլորտներ, որոնք կառավարվում են տեխնոկրատների կողմից;
  • Էլիտաների պայքարը և ուժայինների ազդեցության աճը;
  • Պատմության դերը Ռուսաստանի արտաքին քաղաքականության և մասնավորապես՝ հարավկովկասյան քաղաքականության մշակման մեջ;
  • Արդյո՞ք Հայաստանում Ռուսաստանի քաղաքականությունը պայմանավորված է ընդհանուր իմպերիալիստական նկրտումներով, թե՞ կան հստակ ձևավորված պետական շահեր;
  • Արդյո՞ք այս ճգնաժամային իրավիճակում Հայաստանը կարողանալու է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, և ադյո՞ք գերագնահատված է արևմուտքի և Ռուսաստանի միջև Հայաստանի մանևրելու հնարավորությունը;
  • Ռուս-վրացական պատերազմը․ Հայաստանի և Ադրբեջանի արձագանքի ազդեցությունը հայ-ռուսական, հայ-վրացական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա;
  • Ռուսաստանի համար տարածաշրջանում Ադրբեջանի դերի աճը և Հայաստանի անվտանգային արտաքին քաղաքականության փոփոխությունները․ ԵԱՏՄ;
  • Ինտեգրացիոն երկընտրանք․ 2013-2014-ից հետո Արևելյան գործընկերության երկրները ստիպված էին ընտրություն կատարել եվրոպական և ռուսամետ ծրագրերի միջև;
  • Հայաստանի իրադրությանը ԵՄ-ի և ԱՄՆ-ի ըմբռնումով մոտենալու սահմանները․ որքանո՞վ է հնարավոր աշխատել պատժամիջոցների տակ գտնվող ձեռնարկությունների հետ՝ առանց ինքներս սանկցիաների տակ հայտնվելու։

Այս հաղորդաշարը պատրաստվել է  Դեմոկրատիայի Ազգային Հիմնադրամի (ՆԵԴ) օժանդակությամբ։ Սույն նախագծի ընթացքում հնչած տեսակետները և դիրքորոշումները արտահայտում են մասնակիցների կարծիքը և կարող են չհամընկնել ՆԵԴ-ի և հեռարձակողի տեսակետների հետ։

Հաղորդումը նկարահանվել է 2022 թվականի մարտին:

Դիտեք նաև՝

Search