Play Video
Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Աննա Գևորգյան | Ժիրայր Լիպարիտյան

Ռոբերտ Այդաբիրյանի, Ժիրայր Լիպարիտյանի և Թալին Փափազյանի հեղինակած «Սպիտակ Թուղթը․ 2020 թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» փաստաթղթի և Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. Պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի համատեքստում զրուցում են Աննա Գևորգյանը և պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը:

Զրույցի հիմնական կետերը`

  • Հայաստանի անկախությունը միջո՞ց է, թե՞ նպատակ` ազգային իղձերի իրագործման տեսանկյունից,
  • Ինչպես ձևավորվեց ինքնորոշման իրավունքի պահանջը,
  • Արդյո՞ք պատմական արդարության վերականգնումը միջազգային իրավունքի նպատակներից է,
  • Ռուսաստանը` դաշնակի՞ց, թե՞ միջնորդ,
  • Արդյո՞ք հայ հասարակության մեջ տրամադրությունների փոփոխություն է տեղի ունեցել պատերազմից հետո, հաջողվե՞լ է պատրանքներից ազատվել ու ավելի իրատեսական լինել,
  • Արդյո՞ք անցել ենք ժողովուրդ-ազգ-պետություն վերափոխման ճանապարհը,
  • Ինչպես փոխվեցին Հայ Յեղափոխական Դաշնակցության մոտեցումները,
  • Հայ դատականության վտանգները,
  • Արդյո՞ք կա Արցախի անկախությանը հասնելու գործիքակազմ,
  • «Անջատում հանուն փրկության» կամ կիրառելի՞ է արդյոք Կոսովոյի օրինակը,
  • Զոհի բարդույթ. շարունակել փրկիչնե՞ր փնտրել, թե՞ հաշվի առնել Ադրբեջանի դիրքորոշումը,
  • Ադրբեջանի դիրքորոշման բացերը. տարածքային ամբողջականություն առանց Ղարաբաղի ժողովրդի խնդիրների լուծման,
  • Արդյո՞ք հայասիրությունը քաղաքական կատեգորիա է. պետականություն, որն առաջնորդվում է լոբբիստական կազմակերպության գործիքակազմով,
  • Ինչպե՞ս սթափ մոտեցումները հասու դարձնել հասարակությանը,
  • Մտավոր ահաբեկչություն,
  • Չճանաչված ու չվերլուծված վախը որպես ռազմավարություն,
  • Վախը որպես իշխանության գործիք. ԱՄՆ օրինակ,
  • Պատերազմից առաջ և հետո իշխանությունների քայլերը ի՞նչ հանգամանքներով էին պայմանավորված,
  • Արդյո՞ք իշխանություններն ակնկալում էին պատերազմ և դա համարու՞մ էին ընդունելի տարբերակ,
  • Ղարաբաղի իշխանությունների պատասխանատվությունը բանակցությունների խափանման հարցում և հետպատերազմյան մոտեցումները,
  • Անվտանգության և զարգացման իրատեսական ռազմավարություննե՞ր, թե՞ փափագների հավաքածու,
  • Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը. հնարավո՞ր են տնտեսական և այլ բարեփոխումները, երբ կա առկախված պատերազմի վտանգ:

Այս հաղորդաշարը պատրաստվել է Դեմոկրատիայի Ազգային Հիմնադրամի (ՆԵԴ) օժանդակությամբ։ Սույն նախագծի ընթացքում հնչած տեսակետները և դիրքորոշումները արտահայտում են մասնակիցների կարծիքը և կարող են չհամընկնել ՆԵԴ-ի և հեռարձակողի տեսակետների հետ։

Դիտեք նաև՝

Search