Արտաքին քաղաքականությանը մասնակցության հնարավորությունների մասին զրուցում են Աննա Գևորգյանը և արձակագիր, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը։
- Տարածված ընկալում, որ արտաքին քաղաքականության ոլորտով պետք է զբաղվեն շատ սահմանափակ թվով մարդիկ․ ինչպե՞ս է քաղհասարակությունը մասնակցում այս գործընթացին;
- Որտե՞ղ է սկսվում և ավարտվում քաղաքականությունը;
- Արդյո՞ք լիբերալիզմի և ավտորիտարիզմի պայքարը համարժեք է ազատության և անազատության պայքարին;
- Ազատության երկակի ստանդարտները;
- Ազատական համակարգի հաջողության գրավականը վարքային մշակույթն է, մարդկանց ամենօրյա փոխհարաբերությունները և պատասխանատվությունը;
- Բնակչությունը արտաքին և ներքին քաղաքականության գործող անձ է․ փոքր քայլերով դիմադրության կարևորությունը;
- Քաոտիկ ժողովրդավարություն, երբ չի ստացվում լիակատար ավտորիտարիզմ հաստատել;
- Ազատականության ճգնաժամ ամբողջ աշխարհում․ կեղեքիչ կապիտալիզմ;
- Ինչպիսի՞ն պիտի լինի համակարգը, որ չկաշկանդի մարդու ազատությունները, բայց և չբերի հնարավորությունների բևեռացման;
- Հնարավո՞ր է լինել ժողովրդավար, երբ հարևաններդ ավտորիտար են․ կոմունիկատիվ ժողովրդավարություն:
Այս հաղորդաշարը պատրաստվել է Դեմոկրատիայի Ազգային Հիմնադրամի (ՆԵԴ) օժանդակությամբ։ Սույն նախագծի ընթացքում հնչած տեսակետները և դիրքորոշումները արտահայտում են մասնակիցների կարծիքը և կարող են չհամընկնել ՆԵԴ-ի և հեռարձակողի տեսակետների հետ։