Play Video

Հանրային դիվանագիտության շուրջ զրուցում են Աննա Գևորգյանը և արևելագետ, արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Հովհաննիսյանը։

  • Ի՞նչ է հանրային դիվանագիտությունը և ինչո՞վ է տարբերվում ժողովրդական դիվանագիտությունից;
  • Ո՞րն է հանրային դիվանագիտության նպատակը և հիմնական գործիքակազմը;
  • Հանրային դիվանագիտության օրինակներ՝ Խորհրդային միության և Միացյալ նահանգների մրցավազք, ԱՄՆ-Չինաստան պինգ պոնգի դիվանագիտություն;
  • Ինչպե՞ս ծագեց երկրորդ գծի (այնուհետև՝ նաև մեկուկես) դիվանագիտությունը․ պաշտոնական դիվանագիտության սահմանափակումները շրջանցելու փորձ;
  • Արդյո՞ք կա երկրորդ գծի դիվանագիտության հաջողված փորձ․ կարմիր գծերի և հնարավոր փոխզիջման տարբերակների գիտակցումը՝ կարևոր արդյունք;
  • Ի՞նչն է համարվում հաջողություն այս ոլորտում․ կոնֆլիկտի տրանսֆորմացիան համագործակցության․ Եվրոպական միության օրինակը;
  • Արդյո՞ք երկրորդ գծի դիվանագիտությունը կարող է ապահովել կայուն խաղաղություն. իսրայելա-պաղեստինյան հակամարտության օրինակը;
  • Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով;
  • Ցեղասպանության ընդունման դերը հասարակությունների հաշտեցման գործում․ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի որոշումը;
  • Ճանապարհային քարտեզ, ֆուտբոլային դիվանագիտություն, ցեղասպանության քննարկումներ Թուրքիայի ներսում;
  • Արդյո՞ք հանրային դիվանագիտության միջոցները կարող են նպաստել մեր տարածաշրջանում հաշտեցմանը։

Այս հաղորդաշարը պատրաստվել է Դեմոկրատիայի Ազգային Հիմնադրամի (ՆԵԴ) օժանդակությամբ։ Սույն նախագծի ընթացքում հնչած տեսակետները և դիրքորոշումները արտահայտում են մասնակիցների կարծիքը և կարող են չհամընկնել ՆԵԴ-ի և հեռարձակողի տեսակետների հետ։

Դիտեք նաև՝

Search