Play Video
Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Աննա Գևորգյան | Բագրատ Ասատրյան

Ուկրաինայում պատերազմով պայմանավորված գլոբալ ճգնաժամային իրավիճակի տնտեսական կողմի մասին զրուցում են Աննա Գևորգյանը և տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

  • Արդյո՞ք ստեղծված իրավիճակը կարող ենք համեմատել Կարիբյան ճգնաժամի հետ. աննախադեպ տնտեսական պատերազմ;
  • Ինչպիսի՞ տնտեսական հետևանքներ կլինեն. նոր աշխարհ, որի թիվ մեկ բնութագիրը լինելու է բարձր գնաճը;
  • Արդյո՞ք որոշ երկրներ տնտեսապես ավելի շահեկան դիրքում կհայտնվեն այս ճգնաժամից հետո;
  • Չինաստանի տնտեսության առանձնահատկությունները. շուկայական, լիբերալ տարրերի և վարչապլանային համակարգի հիբրիդ;
  • Արդյո՞ք Չինաստանը կներգրավվի տնտեսական պատերազմի մեջ;
  • Այս ամենը վերադարձ է երկբևեռ աշխարհի՞ն. առաջնային են ռազմաքաղաքակա՞ն, թե՞ տնտեսական շահերը;
  • Անորոշությունը` տնտեսության թիվ մեկ խնդիր. տնտեսական քաղաքականության մեջ իշխանությունների դերի կտրուկ աճ;
  • Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը` արևմուտքի և Ռուսաստանի միջև արդյունավետորեն մանևրելու, պարենային և էներգետիկ ապահովության խնդիրները լուծելու համար;
  • Արդյո՞ք Հայաստանի տնտեսությունը պատրաստ է մեծ թվով մասնագետների ներհոսքին;
  • Ինչպե՞ս կարող է պետությունը կառավարել, օրինակ, անշարժ գույքի ոլորտում գնաճը:

Այս հաղորդաշարը պատրաստվել է Դեմոկրատիայի Ազգային Հիմնադրամի (ՆԵԴ) օժանդակությամբ։ Սույն նախագծի ընթացքում հնչած տեսակետները և դիրքորոշումները արտահայտում են մասնակիցների կարծիքը և կարող են չհամընկնել ՆԵԴ-ի և հեռարձակողի տեսակետների հետ։

Դիտեք նաև՝

Search