Play Video
Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Աննա Գևորգյան | Արտակ Այունց

Խաղարարության մասին զրուցում են Աննա Գևորգյանը և կոնֆլիկտաբան Արտակ Այունցը։

  • Ի՞նչ է խաղարարությունը, արդյո՞ք մասնագիտական հմտություններ են պետք խաղարարությամբ զբաղվելու համար;
  • Ոչ պաշտոնական դիվանագիտություն․ երկխոսության կայացման և անմիջական հանդիպումների կարևորությունը;
  • Խաղաղությունը՝ և՛ միջոց, և՛ նպատակ․ արդյո՞ք հնարավոր է խաղաղություն պարտադրել;
  • Արդյո՞ք պատերազմից հետո էլ ավելի է բարդացել խաղարարությամբ զբաղվելը;
  • Հասարակություն-իշխանություն դինամիկայի փոփոխություն․ եթե նախկինում պաշտոնական կոշտ դիվանագիտությանը զուգահեռ փորձ էր արվում երկու կողմերի միջև հաղորդակցության մեխանիզմներ մշակել, ապա այժմ արդեն իշխանություններն են խոսում խաղաղության մասին՝ հասարակական հակասական ընկալումներին զուգահեռ;
  • Կոնֆլիկտի տրանսֆորմացիա․ երբ կարևորագույն հարցի վերաբերյալ կա լուրջ խզում, պետք է աշխատել այն խնդիրների վրա, որոնք հնարավոր է լուծել;
  • Կարգավիճակի հարցից անդին․ ինչպե՞ս կարող է Ղարաբաղում հայ բնակչությունը շարունակել ապրել անվտանգ, իր ինքնության լիարժեք դրսևորմամբ;
  • Արդյո՞ք այլ կոնֆլիկտների օրինակները կիրառելի են մեր համատեքստում․ Կոսովո, Բոսնիա, Ալանդյան կղզիներ, Արևելյան Թիմոր, Հյուսիսային Իռլանդիա;
  • Արդյո՞ք ազգի ինքնորոշումը անպայմանորեն նշանակում է անկախություն;
  • Ռեալ պոլիտիկի (իրական քաղաքականություն) դարաշրջանում արդյո՞ք միջազգային կազմակերպություններն ունակ են դեր խաղալու խաղարարության գործում;
  • Արդյո՞ք պատերազմը շարունակում է մնալ արտաքին քաղաքականության գործիքներից մեկը։

Այս հաղորդաշարը պատրաստվել է Դեմոկրատիայի Ազգային Հիմնադրամի (ՆԵԴ) օժանդակությամբ։ Սույն նախագծի ընթացքում հնչած տեսակետները և դիրքորոշումները արտահայտում են մասնակիցների կարծիքը և կարող են չհամընկնել ՆԵԴ-ի և հեռարձակողի տեսակետների հետ։

Հաղորդումը նկարահանվել է մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը։

Դիտեք նաև՝

Search