Քաղաքական տեսությունների համատեքստում ժամանակակից աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին զրուցում են Աննա Գևորգյանը և քաղաքագետ Արման Գրիգորյանը։
- Ինչպիսի՞ քաղաքագիտական տեսությունների ու մոտեցումների միջոցով է հնարավոր նկարագրել ժամանակակից աշխարհը․ հետարդիությու՞ն, թե՞ ուժերի հարաբերակցության, անվտանգության, տնտեսական շահերի հաշվարկ;
- Արդյո՞ք ռեալիզմն անախրոնիզմ է․ հնարավո՞ր է Բրեքզիթը, Սիրիայում և մեր տարածաշրջանում իրավիճակը բացատրել ռեալիզմի դիրքերից;
- Բրեքզիթը և Դոնալդ Թրամփի ընտրությունը՝ կոնսենսուսի խախտում արևմուտքում․ դժգոհություն տնտեսական ստատուս քվոյից և կապիտալի գերկենտրոնացումից;
- էսթեբլիշմենթին պատժելու ցանկություն;
- Կուզնեցի կորը․ գերազատական շուկայական մոդելի խնդիրները;
- Լիբերալ և ռեալիստական ուսմունքների տարբերությունը տնտեսության կոնտեքստում․ ազատ շուկայի և պետական շահերի նկատմամբ պրոտեկցիոնիզմի հարաբերակցությունը;
- Ազատ առևտուր, բայց ոչ միանգամից՝ Ճապոնիա, Հարավային Կորեա, Սինգապուր;
- Արդյո՞ք արևմտյան երկրները նվիրված են ազատական գաղափարախոսությանը, թե՞ իրենց շահերով պայմանավորված ընտրողական մոտեցում են ցուցաբերում;
- Ընտրողական վիլսոնականություն․ արևմուտքի տարբերվող արձագանքն ուկրաինական ցույցերին և Հայաստանում 2008 թվականին տեղի ունեցած ցույցերին;
- Աջակցություն ժողովրդավարությանը, եթե դա չի հակասում աշխարհաքաղաքական կամ տնտեսական շահերին;
- Արդյո՞ք ներքին քաղաքական կյանքը կարգավորելու սկզբունքները պետք է պայմանավորված լինեն արտաքին քաղաքական համակրանքով կամ հակակրանքով, աշխարհաքաղաքական միջավայրով։
Այս հաղորդաշարը պատրաստվել է Դեմոկրատիայի Ազգային Հիմնադրամի (ՆԵԴ) օժանդակությամբ։ Սույն նախագծի ընթացքում հնչած տեսակետները և դիրքորոշումները արտահայտում են մասնակիցների կարծիքը և կարող են չհամընկնել ՆԵԴ-ի և հեռարձակողի տեսակետների հետ։
Հաղորդումը նկարահանվել է 2021 թվականի դեկտեմբերին։