Գալիք արտահերթ ընտրությունները կարող են լինել ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու, լարված և անկումային քաղաքական և հասարակական տրամադրությունները մեղմելու ճանապարհ։ Մեր փորձագետները իրականացրել են նախընտրական ծրագրերի համեմատական վերլուծություն և պատրաստել հեռուստահաղորդաշար՝ հանրությանը հնարավորություն տալով պատկերացում կազմել կուսակցությունների ծրագրերի և տեսլականների վերաբերյալ և կատարել կշռադատված ընտրություն։
Այսօր ծրագրային զրույց կունենանք միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Սոսի Թաթիկյանի հետ: Կքննարկենք քաղաքական ուժերի մոտեցումները տարածաշրջանից դուրս գտնվող երկրների հետ հարաբերությունների, և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության վերաբերյալ:
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐ
- Գրեթե բոլոր քաղաքական ուժերը այս կամ այն կերպ անդրադառնում են արտաքին քաղաքականությունը
դիվերսիֆիկացնելու, գործընկերների շրջանակը ընդլայնելու և մեր տարածաշրջանից դուրս երկրների
հետ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության մասին: Նախ ուզում եմ անդրադառնանք
հանրության մեջ շրջանառվող մի թեզի, ըստ որի Հայաստանը մեծ հաշվով մեր տարածաշրջանից դուրս
գտնվող որևէ երկրի համար իրական հետաքրքրություն չի ներկայացնում: Սա միֆ է, թե՞
իրականություն: Կա՞ն արդյոք համադրելի շահեր, որոնց շրջանակում հնարավոր է դիվերսիֆիկացնել
արտաքին հարաբերությունները, միաժամանակ չվտանգելով ռազմավարական դաշնակից Ռուսաստանի
հետ հարաբերությունները: - Բոլոր քաղաքական ուժերը խոսում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման մասին,
միաժամանակ առաջարկելով փոխգործակցության տարբեր մակարդակներ՝ երկկողմ փոխշահավետ
համագործակցությունից մինչև ոչ-ՆԱՏՕ-ի անդամ հիմնական դաշնակից: Այս մոդելներից ո՞րն է ըստ
Ձեզ ամենաիրատեսականը, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այն իրագործելու համար, և արդյունքում ի՞նչ
շոշափելի փոփոխություններ կարելի է ակնկալել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում: - Բացի իմ ամփոփման մեջ առանձնացված երկրների, քաղաքական ուժերի մեծ մասն իրենց ծրագրերում
վստահեցնում է, որ հարաբերություններ կհաստատի կամ կխորացնի գրեթե բոլոր տարածաշրջանների
բազմաթիվ երկրների հետ: Որքանո՞վ իրատեսական են ծրագրերն այս տեսանկյունից: Արդյո՞ք կան
հիշատակված բոլոր երկրների հետ հարաբերոթյունների զարգացման նախադրյալներ: Ո՞ր
ուղղություններն են ըստ առավել հեռանկարային և ինչու՞: - Բազմակողմ ֆորմատում [տարածաշրջանից դուրս] ո՞ր միջազգային կառույցների հետ
հարաբերություններն են Հայաստանի համար ներկայիս փուլում առաջնահերթ և ինչպե՞ս կարելի է
դրանք ակտիվացնել: