Play Video

Հեղափոխությունը ռոմանտիկ գաղափար չի, հարկավոր է ծրագրավորում, ֆինանսավորում, երկարատև տեսլական՝ իմանալու համար, թե ինչ ես անելու և մինչև ուր ես հասնելու: Պրուսացի գեներալ Կառլ Ֆոն Կլաուզևիցը իր «Պատերազմի մասին» գրքում խոսելով ստրատեգիաների մասին՝ ասում է՝ պատերազմը քաղաքականության շարունակությունն է տարբեր միջոցներով: Որևէ պատերազմ սկսելուց առաջ դու պետք է ունենաս հստակ թիրախներ, հստակ նպատակներ, որովհետև այդ նպատակին հասնելուց հետո շարունակել պատերազմելը դառնում է անիմաստ: Ենթադրենք՝ որևէ հողամաս ես ուզում, այն վեցնելուց հետո պատերազմելն անիմաստ է, ուրեմն պետ է հստակ, հասանելի նպատակներ ունենալ: Հեղափոխությունները ևս պետք է նպատակ ունենան:

Հակաամբոխային հատուկ մասնագիտացած ոստիկանները պետության ռեսուրսների թվում են: Բաղրամյանում եղած մարդիկ նկատած կլինեն, որ երբ ոստիկանները գալիս էին, մահակներով խփում էին վահաններին, սա անասնական բնազդների վրա աշխատող հոգեբանական միջոց է. ձայնից վախենում ես: Հին աֆրիկյան ցեղախմբերը անգլիացիների դեռ կռվելուց գալիս էին թմբուկներով, քանի որ առաջին հոգեբանական հարվածը, որ վախեցնում է դիմացինին, քաջալերում է քեզ: Նմանատիպ պարագաներում շատ կարևոր է, որ դու էլ ձայն հանես կամ երգես կամ ինչ-որ կերպ չեզոքացնես այդ ձայնը:

Ինչո՞վ է տարբերվում հեղափոխությունը ցույցից…

Դիտեք նաև՝

Search