🔹 Ինչպե՞ս պետք է պետությունը երկխոսություն վարի քաղաքացիների հետ, որ վերջիններիս արտաքին քաղաքականության հետ կապված միֆերից զերծ պահի։
🔹 Ինչպիսի՞ն էր տեղեկատվության տրամադրման տրամաբանությունը 44-օրյա պատերազմի ժամանակ, ի՞նչ հակասություններ կային Հայաստանի պետական մարմինների և Արցախի պետական մարմինների ներկայացրած իրավիճակների միջև։ Պատերազմական իրավիճակներում արդյո՞ք ողջունելի է բացահայտ և անկեղծորեն քաղաքացիներին ծանր իրավիճակը ներկայացնելը։
🔹 44-օրյա պատերազմին ՊՆ-ի տրամադրած պաշտոնական տեղեկատվությունը ինչպե՞ս է անդրադարձել ՊՆ-ի վարկանիշի վրա։
🔹 Վարչապետի գրասենյակի, Պաշտպանության նախարարի գրասենյակի, գլխավոր շտաբի միջև հաղորդակցության խնդիրները հայ հասարակության մեջ ի՞նչ թյուրընկալումների տեղիք տվեցին պատերազմի շրջանում։
🔹Ղարաբաղյան հարցում և բանակի մարտունակության հարցում պաշտոնական խոսույթը ինչպիսի՞ հանրային տրամադրություններ ստեղծեց նախապատերազմյան Հայաստանում։
🔹 Կա՞ր արդյոք պատերազմից խուսափելու հնարավորություն, եթե հետհեղափոխական լեգիտիմ իշխանությունը քաղաքացիների հետ անկեղծ երկխոսության գնար։
🔹 Ովքե՞ր են տասնամյակներ շարունակ մեր հասարակությանը միֆերով կերակրելու հիմնական պատասխանատուները։
«Քաղաքացի-պետություն» փոդքասթում զրուցում են Դանիել Իոաննիսյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
Ինչպիսի՞ն են պետության և քաղաքացիների հարաբերությունները Հայաստանում: Ո՞ր գլխավոր սկզբունքների շուրջ պետք է կառուցվեն այդ հարաբերությունները և ինչպե՞ս կարելի է մեծացնել այդ հարաբերությունների արդյունավետությունը: Հենց այս հարցերի քննարկման է նվիրված «Քաղաքացի-պետություն» հաղորդաշարը։