🔹Որո՞նք են ընտանեկան բռնության զոհերի անհապաղ արձագանքման միջոցները։
🔹Ինչո՞ւ է կարևոր, որ ընտանեկան բռնության զոհը վստահի պետությանը և ոստիկանական համակարգին։
🔹Արդյո՞ք բռնության առաջին անգամ բարձրաձայնումը միշտ համընկնում է բռնության վաղեմության հետ։
🔹Ովքե՞ր կարող են ահազանգել ընտանեկան բռնության մասին։
🔹Ստամբուլյան կոնվենցիայում ի՞նչ դրույթներ կան ընտանեկան բռնության զոհերի անհապաղ պաշտպանության միջոցների վերաբերյալ։
🔹Կա՞ն արդյոք ներքին հակասություններ մեր օրենսդրության և Ստամբուլյան կոնվենցիայի համապատասխան դրույթների միջև։
Զրուցում են Աննա Մինասյանը և իրավապաշտպան, Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը։
«Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց» հաղորդաշարում քննարկում ենք Եվրոպայի Խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան»․ խոսում ենք փաստերով, հասկանալի լեզվով և սառը գլխով։