Play Video
Next Gen #9. Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը

🔹Արդյո՞ք Հայաստանի իշխանությունների միտումը դեպի Արևմուտք անկեղծ է, թե՞ պարզապես քարոզչական հնարք է՝ հասարակության որոշակի շերտերին հաճոյանալու համար։
🔹Արդյո՞ք նույնական են երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումը և ժողովրդավարական արժեքների հանդեպ վերաբերմունքը։
🔹Հանրության մեջ ի՞նչ խեղաթյուրումների, մանիպուլյացիաների և թյուրըմբռնումների տեղիք է տալիս Հայաստանում քաղաքական դաշտի ծայրահեղ երկբևեռացումը։
🔹Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի՝ դեպի Արևմուտք կտրուկ փոփոխությունը ի՞նչ վտանգներ կարող է բերել։
🔹Արդյո՞ք մեր հասարակությունը պատրաստ է եվրաինտեգրմանը։

Այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Արման Գալոյանը, Կոլյա Մկրտչյանը և Ռուբեն Բանուչյանը։

NextGen փոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search