🔹Ի՞նչ ենք հասկանում քաղաքացիական հասարակություն ասելով։
🔹Ո՞րն է քաղաքացիական հասարակության հիմնական դերը ժողովրդավար համակարգերում։
🔹Ի՞նչ է քարոզչությունը, ի՞նչ գործիքներով է այն իրականանում, և արդյո՞ք բոլոր քարոզչությունները բացասական են։
🔹Արդյո՞ք ռուսական քարոզչությունը միշտ ուղղորդվում է ՌԴ-ից։
🔹Ինչպիսի՞ զարգացում է ապրել Հայաստանի քաղհասարակությունը վերջին տարիներին և հատկապես 2018-ից հետո։
🔹Ըստ վիճակագրության` Հայաստանում ինչպիսի՞ վարկանիշ ունեն հասարակական կազմակերպություններն ու քաղհասարակությունն առհասարակ։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Քաղաքական երկխոսության կազմակերպության գործադիր տնօրեն Ավնիկ Մելիքյանը, ռազմավարական հաղորդակցության փորձագետ Հայկ Աբրահամյանը և Ռուբեն Բանուչյանը։
NextGen փոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։