🔹Որո՞նք են արևմտամետ և ռուսամետ ուժերը Հայաստանի հանրային ընկալումներում։
🔹Ինչպիսի՞ տարբերակիչներ ունեն ռուսամետ ուժերը Հայաստանում։
🔹Ինչպե՞ս է քաղաքական ռուսամետության հանդեպ վերաբերմունքը հանրության մեջ փոխվել վերջին տարիներին։
🔹Արդյո՞ք իսկապես ՀՀ իշխանությունները փորձում են քաղաքական ուղղվածություն փոխել։
🔹Արդյո՞ք հակառուսականության թեմայով մերձիշխանական խոսույթը և իշխանության վարած քաղաքականությունը ներքին հակասությունների մեջ չեն։
🔹Ռուսամետ ուժերի ի՞նչ շերտեր կան, արդյո՞ք կան ռացիոնալության գաղափարով իրենց ռուսամետությունը քողարկող ուժեր Հայաստանում։
🔹Ի՞նչ հավանական խմբավորումներ և կոալիցիաներ են սպասվում գալիք խորհրդարանական ընտրություններում։
Այս հարցերի շուրջ զրուցում են Յուրի Մովսիսյանը, Դիանա Մլհամյանը և Ռուբեն Բանուչյանը։
NextGen փոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։