Play Video
Next Gen #6. Երիտասարդների ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում

🔹Երիտասարդության դերը և ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում ի՞նչ փոփոխություններ է կրել 2018 թվականից հետո։
🔹Ըստ հետազոտությունների՝ ինչքանո՞վ են երիտասարդները ներգրավված քաղաքական գործընթացներում և հատկապես ո՞ր ոլորտներում են նախընտրում գործունեություն ծավալել։
🔹Ինչո՞ւ երիտասարդության մեծ մասը չի միանում ներկայիս ընդդիմադիր նախաձեռնություններին և գործընթացներին։
🔹Արդյո՞ք երիտասարդներն ունեն ներուժ Հայաստանի քաղաքական վեկտորի փոփոխմանն աջակցելու համար։
🔹Սոցհարթակներում երիտասարդների ակտիվությունը արդյո՞ք կարող է զգալի ազդեցություն ունենալ ներքաղաքական հարցերի կարգավորման համար։

Այս հարցերի շուրջ զրուցում են հանրային կառավարման մասնագետ Լևոն Վարդապետյանը, «Ռեստարտ» հիմնադրամի մարզային կառույցների պատասխանատու Գարիկ Միսկարյանը և Ռուբեն Բանուչյանը։

NextGen փոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search