Next gen փոդքասթի հերթական թողարկմանը Infocom.am կայքի լրագրող Հայարփի Բաղդասարյանը, իրավաբան Կարինե Քոչարյանը և Ռուբեն Բանուչյանը զրուցում են հետևյալ թեմաների շուրջ։
🔹Ինչո՞ւ է վերջին շրջանում երիտասարդների շրջանում քաղաքական գործընթացների հանդեպ հետաքրքրությունը նվազել։
🔹Ի՞նչ ընկալումներ կան քաղաքականության վերաբերյալ մեր հասարակությունում։
🔹44-օրյա պատերազմը ի՞նչ ազդեցություն է թողել հայ երիտասարդության վրա։
🔹2018-ի շարժման օրակարգերից հատկապես որո՞նք իրականություն չդարձան և հիասթափությունների տեղիք տվեցին։
🔹Ինչքանո՞վ են կուսակցությունները բաց այլախոհության և նոր գաղափարների առաջ։
🔹Տեխնոլոգիաների զարգացումը ինչպե՞ս է ազդել երիտասարդների հետաքրքրությունների վրա։
🔹Ինչո՞ւ է կարևոր, որ քաղաքական ասելիքը դյուրամարս լինի հասարակության լայն զանգվածների համար։
Next Gen փոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։
Հաղորդաշարն իրականացվում է «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։