Play Video
Next Gen #4. Արդյո՞ք Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից

🔹Ներկայումս ինչպիսի՞ ակնկալիքներ ունի հայ հասարակությունը Ռուսաստանից։
🔹Ո՞րն է ամենատարածված թյուրընկալումը Ռուսաստանի մասին մեր հանրությունում։
🔹Ի՞նչ է հետգաղութային տեսությունը, և ինչպե՞ս են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները տեղավորվում այդ տեսության տրամաբանության մեջ։
🔹Ըստ տարբեր տարիների սոցիալական հարցումների՝ ի՞նչ մակարդակի է Խորհրդային միության հանդեպ նոստալգիան հայ հասարակությունում, և հատկապես ի՞նչն են մարդիկ կարոտում այդ շրջանից։
🔹Ի՞նչ հակասություններ կան Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ ներքին և արտաքին քարոզչության և վարած արտաքին քաղաքականության միջև։
🔹Ինչպե՞ս է Ռուսաստանը տասնամյակներ շարունակ որպես ազդեցության գոտի միաժամանակ ունեցել և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։
🔹Տարածաշրջանում Ռուսաստանի դերի և ազդեցության նվազման ի՞նչ նախադրյալներ կան։
🔹Եթե Ռուսաստանը հեռանա Հարավային Կովկասից, ո՞վ է զբաղեցնելու այդ տեղը տարածաշրջանում։

Այս հարցերի շուրջ զրուցում են քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը, պատմաբան Միքայել Զոլյանը և Ռուբեն Բանուչյանը։

NextGen պոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։

Հաղորդաշարն իրականացվում է «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search