Play Video
Next Gen #16. Նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում

🔹Ի՞նչ ազդեցություն ունեցավ նախընտրական քարոզարշավի վրա Դոնալդ Թրամփի և ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի հայտնի բանավեճը։
🔹Ի՞նչ առանձնահատկություններ ունի ընտրական գործընթացը ԱՄՆ-ում։
🔹Ի՞նչ հանգամանքներում Ջո Բայդենը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու մասին։
🔹Ի՞նչ կետերով են ԱՄՆ հանրապետականները հակաքարոզչություն իրականացնում ներկայիս դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի նկատմամբ։
🔹Արդյո՞ք անձնական վիրավորանքներով բանավիճելու պրակտիկան օրինաչափ է ԱՄՆ նախընտրական քարոզչության ընթացքում։
🔹Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ սոցիալական մեդիան ընտրությունների ելքի վրա։
🔹Նախընտրական ի՞նչ ծրագրեր են ներկայացրել թեկնածուները, և որքանո՞վ են այդ ծրագրերը իրագործելի։
🔹Ինչպիսի՞ն էին ԱՄՆ-եվրոպական դաշնակից երկրներ հարաբերությունները Թրամփի նախագահության տարիներին։
🔹Որո՞նք են արտաքին քաղաքականության մասով ԱՄՆ հանրապետականների և դեմոկրատների հայացքների հիմնական տարբերությունները։
🔹Ի՞նչ ակնկալիքներ և առաջնահերթություններ ունեն ԱՄՆ ընտրողները այս ընտրություններից։
🔹Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Դոնալդ Թրամփը ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ։
🔹ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ մեր տարածաշրջանի վրա։

Այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Ռուբեն Բանուչյանը, քաղաքագետ Արմեն Վարդանյանը և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Միլենա Խաչատրյանը։

NextGen փոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։

Հաղորդաշարն իրականացվում է «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search