🔹Արդյո՞ք մարզերում ավագանիների գործունեության հանդեպ հետաքրքրության պակաս կա քաղաքացիների և լրատվականների կողմից։
🔹Ինչպիսի՞ն է ավագանու նիստերի լուսաբանման և հեռարձակման մասին օրենքը։
🔹Ըստ օրենքի՝ ի՞նչ գործառույթ պետք է իրականացնեն ավագանու մշտական և ժամանակավոր հանձնաժողովները։
🔹Ինչպե՞ս է համայնքներում իրականացվում ավագանի-քաղաքացի հաղորդակցությունը։
🔹Ինչքանո՞վ են երիտասարդները ակտիվ մասնակցում համայնքային որոշումների կայացմանը։
🔹Ինչո՞ւ է համայնքային կյանքի նկատմամբ քաղաքացիների հետաքրքրությունը նվազել։
🔹Ինչպիսի՞ պատկերացումներ ունեն քաղաքացիները ավագանու անդամների աշխատանքի վերաբերյալ։
🔹Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել ավագանու ինստիտուտի զարգացման համար։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Ռուբեն Բանուչյանը, Հրազդան համայնքի ավագանու նախկին անդամ Մոնթե Մաթևոսյանը և Արթիկ համայնքի ավագանու անդամ Լիլիթ Հաջաթյանը։
NextGen փոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։
Հաղորդաշարն իրականացվում է «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։