Play Video
Next Gen #13. Նախագահական ընտրությունները Իրանում

🔹Ինչպիսի՞ն են Հայաստանում Իրանի մասին պատկերացումներն ու ակնկալիքները և ի՞նչ փոփոխությունների են դրանք ենթարկվել վերջին տարիներին։
🔹Նախագահի ինստիտուտը ինչքանո՞վ է իրավասու այս կամ այն երկրի հետ կտրականապես փոխել Իրանի արտաքին քաղաքականությունը։
🔹Իրանի նախագահական ընտրություններից առաջ ինչպե՞ս էր ընթանում ընտրապայքարը, ի՞նչ կետերի վրա էին շեշտը դնում թեկնածուները, ըստ ի՞նչ առաջնահերթությունների էին քվեարկում Իրանի քաղաքացիները։
🔹Քաղաքական ի՞նչ կենսագրություն ունի Մասուդ Փեզեշքիանը։
🔹Ինչո՞ւ է Փեզեշքիանը ավելի ձեռնտու Ալի Խամենեի համար։
🔹Փեզեշքիանի՝ պահպանողականներից տարբերվող կերպարը արդյո՞ք ենթադրում է լուրջ հակասություններ ռեժիմի հետ։
🔹Ի՞նչ է սպասվում Իրանում հետընտրական գործընթացներից․ ինչպե՞ս է ձևավորվում կառավարությունը։

Այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Ռուբեն Բանուչյանը և իրանագետներ Ալեն Շադունցն ու Աննա Դավթյան-Գևորգյանը։

NextGen փոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search