Play Video
Next Gen #12. Քաղաքական գաղափարախոսությունները Եվրոպայում

🔹Ժամանակի ընթացքում ի՞նչ փոփոխությունների են ենթարկվել քաղաքական գաղափարախոսությունները աշխարհում։
🔹Քաղաքացիական ակտիվ հասարակությունը ի՞նչ փուլում է Հայաստանում։
🔹Զարգացման ի՞նչ միտումներ ունեն քաղաքական գաղափարախոսությունները։
🔹Ինչքանո՞վ են Հայաստանում և Եվրոպայում քաղաքացիները ընտրություններին քվեարկում հօգուտ գաղափարախոսության։
🔹Ինչո՞ւ են Եվրոպայում լայն տարածում և համակրանք գտել աջ ազգայնայան ուժերը։
🔹Որտե՞ղ է ազգայնականության և ազգայնամոլության սահմանը։
🔹Որքա՞ն աջակցություն ունեն Եվրոպայի տարբեր երկրների ազգայնականները երիտասարդության կողմից։
🔹Ի՞նչ քարոզչական գործիքներ են օգտագործում աջերը երիտասարդներին իրենց կողմը ներգրավելու համար։
🔹Ինչպիսի՞ արդյունքներ գրանցվեցին Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում։
🔹Քաղաքական գաղափարախոսությունների բանավեճի ի՞նչ մակարդակ կա Հայաստանում։

Այս և այլ հարցերի շուրջ զրուցում են ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Աշոտ Ալեքսանյանը, հետազոտող Հովհաննես Յուքինյանը և Ռուբեն Բանուչյանը։

NextGen փոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search