Play Video
Next Gen #11. Ռուսական մեդիայի ուղերձները ՀՀ քաղաքացիներին

🔹Երբվանի՞ց է սկսվել ռուսական մեդիաների՝ ՀՀ քաղաքացիներին ՀՀ իշխանությունների դեմ տրամադրելու միտումը։
🔹Ի՞նչ հակադրություն կա ՌԴ պետական լրատվամիջոցների՝ ՀՀ քաղաքացիների հանդեպ վերաբերմունքի և ՀՀ պետական վերնախավի հանդեպ։
🔹ՌԴ մեդիան ի՞նչ մեթոդներով է փորձում հաճոյանալ և սիրաշահել հայ ժողովրդին։
🔹Ո՞րն է Ռուսաստանի իշխանության դիրքավորումը աշխարհում և իրենց երկրի ներսում, ինչպե՞ս են ավանդական արժեքների անվան տակ ՌԴ մեդիաները մերժում գրեթե ցանկացած զարգացում։
🔹Ինչպե՞ս է հայկական կողմը պատասխանել ռուսական մեդիայից եկող խնդրահարույց, երբեմն՝ թշնամական բովանդակությանը։
🔹Ինչպե՞ս է Ռուսաստանն իր քարոզչությունն առաջ տանում հումորային կամ զվարճանքի համար նախատեսված հաղորդումների շրջանակներում։
🔹Ինչպե՞ս է ռուսաց լեզվի տարածվածությունը Հայաստանում ազդում մեր երկրում ռուսական քարոզչության տարածմանը։
🔹Հայաստանի ներսում ի՞նչ աստիճանի է հայալեզու ռուսական քարոզչությունը և ի՞նչ դեր ունի այն։
🔹Ինչպե՞ս է ՀՀ իշխանությունը մեր հասարակությունում առկա հակառուսական տրամադրություններն օգտագործում հանուն իրենց ներքաղաքական շահի։

Այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Հակոբ Կարապետյանը, Պապին Բաղդասարյանը և Ռուբեն Բանուչյանը։

NextGen փոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search