Play Video
Next Gen #10. Հայաստանի եվրաինտեգրման հնարավորությունները

🔹Հայ հասարակության մեջ ինչպիսի՞ տրամադրվածություն կա եվրաինտեգրման վերաբերյալ։
🔹Որքանո՞վ է հայ հասարակությունը մոտ եվրոպական արժեքներին։
🔹Որքանո՞վ է հայ հասարակությունն ազատվել խորհրդային նոստալգիայից և հետխորհրդային կաղապարներից։
🔹Արդյո՞ք ՀՀ քաղաքացին պատրաստ է մարդու իրավունքների ու ժողովրդավարության այն մակարդային, որն առկա է Եվրամիության երկրներում։
🔹Արդյո՞ք Եվրոպայում սպասում են Հայաստանին, և արդյո՞ք Հայաստանը տնտեսապես պատրաստ է եվրաինտեգրմանը։
🔹Ի՞նչ հնարավոր ռիսկեր են բխում Հայաստանի եվրաինտեգրման գործընթացից։
🔹Ի՞նչ ռացիոնալ և իռացիոնալ վախեր ունի Հայաստանը եվրաինտեգրման գործընթացից։

Այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Տիգրան Ազիզյանը, Հովհաննես Շախկուլյանը և Ռուբեն Բանուչյանը։

NextGen փոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search