Play Video
Next Gen #1. Ժողովրդավարություն և անվտանգություն

🔹Ինչո՞ւ հատկապես հետպատերազմական Հայաստանում առաջ եկավ ժողովրդավարություն-անվտանգություն քննարկումը։
🔹Արդյո՞ք իսկապես կա հակադրություն ժողովրդավարության և անվտանգության միջև։
🔹Արդյո՞ք Հայաստանը կունենա այնպիսի կայուն դաշնակիցներ, ինչպիսին Ադրբեջանն ունի, եթե ավտորիտար ռեժիմ ունենա։
🔹Հայաստանի ժողովրդայնացման գործընթացների համար ի՞նչ գին պետք է վճարի մեր հասարակությունը։
🔹Որքանո՞վ են տնտեսական գործոնները ազդում ժողովրդավարության և անվտանգության հավասարակշռման գործընթացներին։

Այս հարցերի շուրջ զրուցում են քաղաքագետ Արթուր Ադամյանը, Ժողովրդավարության և անվտանգության հայկական կենտրոնի տնօրեն Առնոլդ Բլեյանը և Ռուբեն Բանուչյանը։

NextGen պոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։

Հաղորդաշարն իրականացվում է «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ

Դիտեք նաև՝

Search