Play Video
25․ Բուն զրույց. Կրթություն | Ներառական կրթություն

Հայաստանի կրթական համակարգը որդեգրել է համընդհանուր ներառական կրթության ապահովման քաղաքականություն, ինչը ենթադրում է այնպիսի պայմանների և միջավայրի ստեղծում, որտեղ ապահովված է յուրաքանչյուր սովորողի կրթության մատչելիությունը, կրթական գործընթացներում հավասար մասնակցությունը։ Համընդհանուր ներառական կրթությունը յուրաքանչյուր երեխայի կրթության ապահովման երաշխիքն է։ Սակայն որոշ դեպքերում երեխային կրթական գործընթացում լիարժեք ներառելու համար անհրաժեշտ է ստեղծել կրթության առանձնահատուկ պայմաններ։ Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատում և կրթությանն աջակցող մանկավարժահոգեբանական ծառայություններ մատուցում են մանկավարժահոգեբանական կենտրոնները։

Ներառական կրթության, առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ներառման և մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մասին են զրուցում Հայաստան Գրիգորյանը և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ղեկավար Լիլիթ Մնացականյանը։

«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search