Play Video

Առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը կարևորություն ստացավ ՄԻԱՎ (մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակի համաճարակի սկզբի հետ: ՄԻԱՎ-ն իր առաջին տարածումը գտավ միասեռական տղամարդկանց, թմրանյութեր օգտագործողների և մարմնավաճառությամբ զբաղվողների միջև, և այս խմբերի հանդեպ գոյություն ունեցած խտրականությունը սկսեց վերաբերել նաև դրանց չպատկանող ՄԻԱՎ վարակվածներին:

ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի առաջին մեթոդները կանխարգելիչ միջոցների (պահպանակների, ներարկիչների և այլն) տարածումն էր թիրախային խմբերում և կանխարգելման վերաբերյալ տեղեկատվության տարածումն էր: Խոցելի խմբերին ավելացան արտագնա աշխատողները: ՄԻԱՎ վարակի տարածմանը նպաստեց թմրամիջոցների կիրառման քրեականացումը: Հասարակության՝ սեռական փոքրամասնությունների հանդեպ խտրականությունը բարդացնում է ՄԻԱՎ վարակի դեպքերի բացահայտումն ու կանխարգելումը:

Մինչ օրս չկա ՄԻԱՎ վարակից բուժվելու եղանակ, սակայն որոշ միջոցների շնորհիվ հնարավոր է նվազեցնել վիրուսի քանակը օրգանիզմում: Վիրուսի ցածր մակարդակով անհատը գրեթե վարակիչ չէ, իսկ նրա կյանքի տևողությունը գրեթե չի նվազում: Սակայն զանգվածային բուժման համար անհրաժեշտ է բոլոր հիվանդների ախտորոշումը, ինչն իր հերթին բարդ գործընթաց է: Քայլեր են ձեռնարկվում մոտակա տասնամյակներում ՄԻԱՎ վարակի կանգնեցման ուղղությամբ:

Դիտեք նաև՝

Search