«Երեխաները և առողջ ապրելակերպը» թեմայով զրուցում են Հերմինե Ստեփանյանը և մանկաբույժ Մագդա Սարուխանյանը։
- Ի՞նչ է առողջ ապրելակերպը․ ֆիզիկական ակտիվություն, սննդի ճիշտ բալանսավորում, առողջ քուն;
- Ֆիզիկական ակտիվություն․ ավելի նստակյաց կյանքին անցման ռիսկերը՝ ավելորդ քաշ, սրտանոթային հիվանդություններ, դեպրեսիա;
- Տարբեր տարիքի երեխաների ֆիզիկական ակտիվությունը. առաջարկվող խաղեր և սպորտաձևեր;
- Միջինում որքա՞ն ժամանակ են երեխաներն անցկացնում էկրանների առջև, ինչպե՞ս կարելի է դա նվազեցնել և երեխաների մոտ ճիշտ սովորություններ ձևավորել;
- Առողջ քնի կարևորությունը. օպտիմալ քնի տևողությունը` ըստ տարիքի;
- Առողջ ապրելակերպի կանխարգելիչ նշանակությունը;
- Սննդային ռեժիմ. արդյո՞ք կարելի է երեխայի սննդակարգի մեջ շաքար ու աղ ներառել;
- Ինչպե՞ս երեխային մասնակից դարձնել այս գործընթացում և նրա մոտ առողջ ապրելակերպի մշակույթ ձևավորել;
- Ինչպե՞ս հանրության շրջանում բարձրացնել առողջ ապրելակերպի կարևորության գիտակցումը: