Play Video
Կանանց իրավունքներ. Լարա Ահարոնյան. սոցիում #միտք

Սրբուհի Տյուսաբի առաջին վեպը՝ «Մայտան», մեծ ոգևորությամբ ընդունվեց հատկապես երիտասարդ աղջիկների շրջանակներում: Առաջին տպաքանակը շատ արագ սպառվեց, աղջիկները կարդում էին վեպն ու ըմբոստության առաջին ալիքներն էին դրսևորվում. նրանք սկսեցին կարճ սանրվածքներ կրել, ինչն այդ ժամանակ ընդունված չէր: Սա ըմբոստության մի ձև էր, որով նրանք հասարակությանը հակադրվում էին՝ ցույց տալով, որ իրենք կարող են որոշել սեփական մազերի երկարությունը: Որոշ աղջիկներ սկսեցին իրենց բլուզների վրայից փողկապ կրել, ինչը մինչ այդ տղամարդկանց բնորոշ ատրիբուտ էր համարվում:

Մյուս խնդիրն այն էր, որ աշխատանք ունենալը նշանակում էր հանրային ոլորտ ներխուժել, իսկ հանրային ոլորտում կինը տեղ չուներ:

Արաքսյան մանկավարժական որոշ հմտություններ ուներ և ցանկանում էր աշխատել, բայց այդ շրջանի հասարակարգում առանց ծնողների համաձայնության կինը կամ աղջիկը իր որոշմամբ աշխատելու իրավունք չուներ: Նրա ծնողները վախենում էին աղջկան աշխատանքի ուղարկել, սակայն համաձայնեցին ընտանիքներում երեխաներին դասերը պատրաստելուն օգնելու աշխատանքին: Արաքսյան աշխատեց այդ հարուստ ընտանիքում, ապա այդ ընտանիքի ավագ որդուն սիրահարվեց, բայց այնտեղ նաև շատ խիստ օրենքներ կային. երբ մեկն աղքատ դասակարգից էր, կին էր և նաև աշխատում էր, իսկ իր ընտանիքը չէր կարողանում իրեն պահել, ապա ոչ մի ընտանիք չէր ցանկանում նման աղջկան իր տուն հարս «վերցնել»:

Դիտեք նաև՝

Search